Ancestry-ի Պայմանները և դրույթները

Ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ 15-ը օգոստոսի 2022թ.

 

Փոփոխությունների ամփոփ նկարագրություն

Այս ամփոփ նկարագրությունը նախատեսված է օգնելու Ձեզ ավելի լավ հասկանալ Ancestry-ի Պայմանների վերջին փոփոխությունները, և թե ինչպես կարող են այդ փոփոխություններն ազդել Ձեզ վրա: Մենք հորդորում ենք ուսումնասիրել Պայմաններն ամբողջությամբ՝ Գաղտնիության հայտարարության հետ միասին:

Ամենավերջին փոփոխություններն են.

  • 2-րդ և 3-րդ բաժիններում հստակեցվում է Ancestry-ի բովանդակության և Ձեր բովանդակության հասանելիության և օգտագործման լեզուն,
  • 10-րդ բաժնում թարմացվել է վեճերն արբիտրաժային կարգով լուծելու մասին մեր համաձայնությունը այն վեճերի դեպքում, որոնք հնարավոր չէ լուծել ոչ պաշտոնական եղանակով,
  • Դյուրացվել է ընթեռնելիությունը, և ընդհանուր առմամբ պարզեցվել են Պայմանները

Բարի գալուստ, Ancestry®՝ ընտանեկան պատմությունների աշխարհի ամենամեծ առցանց ռեսուրսը՝ տոհմածառ կազմելու, նոր նախնիներ գտնելու և ընտանիքի հետ բացահայտումներով կիսվելու համար: Խնդրում ենք ուշադրությամբ կարդալ հետևյալ Պայմանները, քանի դրանք կարգավորում են Ancestry-ի և մեր մասնաճյուղերի կողմից առաջարկվող ապրանքների ու ծառայությունների օգտագործումը Ձեր կողմից: Որպեսզի օգնենք Ձեզ կարդալ այս Պայմանները, մենք բաժանել ենք դրանք հետևյալ բաժինների.

 

1.   Ծառայությունների մասին
2.   Ancestry-ի բովանդակությունը
3.   Ձեր բովանդակությունը
4.   Ancestry-ի Ծառայությունների երկարաձգումները և չեղարկումները
5.   Ձեր օգտատիրոջ հաշվի դադարեցումը կամ կասեցումը
6.   Առանց երաշխիքների կամ երաշխավորումների
7.   Ancestry-ի սահմանափակ պատասխանատվությունը
8.   Ձեր փոխհատուցումը
9.   Այլ ընկերությունների կողմից առաջարկվող ծառայությունները
10.   Վեճերի լուծումը, արբիտրաժը և խմբային հայցերից հրաժարումը
11.   Այլ պայմաններ

1.  Ներածություն և Ծառայություններ.

Օգտագործելով սույն Պայմաններին հղում կատարող Ancestry-ի կայքերից, ծառայություններից և բջջային հավելվածներից ցանկացածը՝ Ancestry®, AncestryDNA®, Newspapers.com™, Find a Grave®, Fold3®, Archives® և WeRemember®, ինչպես նաև այլ առնչվող ապրանքանիշներ («Ծառայություններ»), Դուք ընդունում եք սույն Պայմաններն ու դրույթները («Պայմաններ»): Ապագայում Ծառայություններում ներառվող ցանկացած նոր առանձնահատկություն նույնպես ենթակա է սույն Պայմաններին:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ սույն Պայմանները ներառում են լրացուցիչ քաղաքականությունների և ուղեցույցների, այդ թվում՝ Համայնքի կանոններիՔուքիների քաղաքականության, Հեղինակային իրավունքի քաղաքականությանԵրկարաձգման և չեղարկման պայմանների, ինչպես նաև մեր Գաղտնիության մասին հայտարարության հղումները, որոնք բացատրում են, թե ինչպես ենք մենք հավաքագրում և օգտագործում Ձեր անձնական տվյալները: Մենք հորդորում ենք ուշադրությամբ կարդալ այս բոլոր փաստաթղթերը, որպեսզի հասկանաք Ձեր իրավունքներն ու պատասխանատվությունները Ծառայություններն օգտագործելիս:

Նոր Ծառայության բաժանորդագրվելիս կամ նոր պրոմո-ակցիայից կամ հատուկ առաջարկից օգտվելիս՝ կարող են լրացուցիչ պայմաններ գործել: Եթե օգտվեք այդ Ծառայություններից, պրոմո-ակցիաներից կամ առաջարկներից, սույն պայմանները կներկայացվեն Ձեզ և կդառնան մեզ հետ Ձեր համաձայնագրի մասը: Եթե ​​որևէ լրացուցիչ պայման հակասում է սույն Պայմաններին, ապա այդ լրացուցիչ պայմանները գերակայում են: 

Սույն Պայմանների կամ մեր Ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ:

1.1 Անսպասելի արդյունքներ: Մեր Ծառայություններից օգտվելիս Դուք գուցե անսպասելի փաստեր բացահայտեք Ձեր կամ Ձեր ընտանիքի մասին հրապարակային նյութերում, Ancestry բովանդակությունում, ԴՆԹ արդյունքներում կամ այլ օգտատիրոջ բովանդակությունում: Դուք ընդունում եք, որ նման բացահայտումները կարող են խորը հուզական ազդեցություն ունենալ Ձեր և այլոց վրա, ում հետ կիսվեք այդ բացահայտումներով: Դուք առանց վերապահման համաձայն եք ստանձնելու Ձեր կողմից Ծառայություններն օգտագործելու հետ կապված բոլոր ռիսկերը, և որ Ancestry-ն չպետք է պատասխանատվություն կրի նման բացահայտումների սոցիալական, հուզական կամ իրավական հետևանքների համար:

1.2  Ծառայություններից օգտվելու իրավունակությունը: Ծառայություններից օգտվող յուրաքանչյուր ոք՝ չգրանցված հյուր, անվճար գրանցված հյուր, վճարովի բաժանորդ կամ ԴՆԹ հավաքածուի գնորդ կամ ակտիվացնող, «Օգտատեր» է: Որոշակի Ծառայություններից օգտվելու համար կարող է օգտատիրոջ հաշիվ բացելու անհրաժեշտություն լինել: Գրանցվելիս օգտատերերը պետք է տրամադրեն ճշգրիտ, ամբողջական և արդիական տեղեկություններ։

Ծառայությունները նախատեսված են նրանց համար, ովքեր հասել են այն տարիքին, որում կարող են ընդունել իրենց առաջարկվող համաձայնությունը: Եթե Դուք​ 13-ից մինչև ձեր բնակավայրի օրենքների համաձայն համաձայնություն տալու տաիքի միջակայքում եք, կարող եք օգտվել Ծառայություններից (բացառությամբ ԴՆԹ-ի թեստ պահանջող Ծառայությունների)՝ Ձեր ծնողի կամ խնամակալի թույլտվությամբ: 13 տարեկանից փոքր երեխաներին չի թույլատրվում ստեղծել հաշիվներ, սակայն նրանց թույլատրվում է իրենց դպրոցի միջոցով և ծնողի կամ խնամակալի թույլտվությամբ օգտվել AncestryClassroom™-ից:

1.3 Ծառայություններից օգտվելը: Ծառայություններին հասանելիության դիմաց Դուք համաձայնում եք.

  • Հետևել Ancestry-ի Համայնքի կանոններին, Քուքիների քաղաքականությանը, Հեղինակային իրավունքի քաղաքականությանը և Երկարաձգման ու չեղարկման պայմաններին,
  • Պահպանել բոլոր կիրառելի օրենքների պահանջները,
  • Պատասխանատու լինել Ծառայությունների օգտագործման հետ կապված բոլոր գործողությունների համար, որոնք արվում են Ձեր օգտատիրոջ հաշվի միջոցով կամ Ձեր մուտքի տվյալներով,
  • Կապվել մեզ հետ, եթե կասկածեք, որ Ձեր օգտատիրոջ հաշիվն օգտագործվել է առանց Ձեր թույլտվության կամ կարծեք, որ Ձեր օգտանունը և գաղտնաբառը գողացվել են,
  • Չվերավաճառել Ծառայությունները կամ չվերավաճառել, չվերարտադրել կամ չհրապարակել Ծառայություններում առկա բովանդակությունը կամ տեղեկությունները՝ բացառությամբ սույն Պայմաններում հստակ նշված դեպքերի,
  • Չշրջանցել, չանջատել կամ այլ կերպ չմիջամտել Ծառայությունների՝ անվտանգության հետ կապված առանձնահատկություններին,
  • Մուտք չունենալ կամ չհավաքագրել տվյալներն ամբողջական ծավալով, չօգտագործել ավտոմատացված միջոցներ կամ չփորձել օգտագործել տվյալներն առանց թույլտվության: Դա ներառում է գործողություններ բոտ ծրագրերով, որոնիչներով, սարդ ծրագրերով, լրտեսական կամ կայքերից տվյալներ կորզելու ծրագրերով՝ չսահմանափակվելով նշվածով:

1.4 ԴՆԹ ծառայությունների օգտագործման համար կիրառելի լրացուցիչ պայմաններ: ԴՆԹ ծառայությունների նպատակն է գենետիկական և ծագումնաբանական արդյունքներ ու համապատասխան հաշվետվություններ տրամադրել տեղեկատվական, հանգստի, կրթական և հետազոտական նպատակներով Ձեր օգտագործման համար: Սույն Պայմաններում «ԴՆԹ ծառայությունները» վերաբերում են մեր AncestryԴՆԹ թեստի հավաքածուի օգտագործմանը, Ձեր ԴՆԹ-ի նմուշի մշակմանը և կիրառմանը, Ձեր ԴՆԹ-ի նմուշի գենետիկական թեստավորմանը և մեր համացանցային կամ բջջային հավելվածում աշխատող գործիքներին, որոնք Ձեզ էթնիկ պատկանելության վերաբերյալ տեղեկություններ և գենետիկորեն առնչվող այլ արդյունքներ ու հարակից ծառայություններ են տրամադրում:

1.4.1 ԴՆԹ ծառայություններից օգտվելու իրավունակությունը: ԴՆԹ թեստի հավաքածու գնելու կամ ակտիվացնելու համար Դուք պետք է առնվազն 18 տարեկան լինեք: Յուրաքանչյուր չափահաս, ով ԴՆԹ թեստի համար թքի նմուշ է ուղարկում, պետք է բացի իր սեփական օգտատիրոջ հաշիվը և ակտիվացնի իր սեփական թեստը, որպեսզի օգնի մեզ ապահովելու մեր տվյալների շտեմարանի ամբողջականությունն ու որակը և պաշտպանելու Ձեր գաղտնիությունը: ԴՆԹ թեստ ակտիվացնողները պետք է նաև հստակ համաձայնություն տան գաղտնի անձնական տեղեկությունների մշակման համար: Ծնողը կամ օրինական խնամակալը կարող է ակտիվացնել ԴՆԹ թեստը, Անձնական տեղեկություններ տրամադրել մեզ և իր անչափահաս երեխայի թքի նմուշը մշակման համար ուղարկել մեզ՝ իր օգտատիրոջ հաշվի միջոցով: Անչափահասի համար ԴՆԹ թեստ ակտիվացնելով կամ որևէ Անձնական տեղեկություն ներկայացնելով՝ Դուք հաստատում եք, որ անչափահասի ծնողը կամ օրինական խնամակալն եք հանդիսանում: Դուք նաև համաձայն եք, որ ԴՆԹ թեստը քննարկել եք անչափահասի հետ, և անչափահասը համաձայնել է իր թքի հավաքմանն ու մշակմանը:

1.4.2 ԴՆԹ ծառայությունների օգտագործումը Ձեր կողմից: Բացի Բաժին 1.3-ում նշված պահանջներից, Դուք նաև համաձայնում եք.

  • Չվերավաճառել ԴՆԹ թեստի հավաքածուները,
  • Ձեր կողմից տրամադրված թքի ցանկացած նմուշ կա՛մ Ձերն է, կա՛մ այն անձինը, ում ծնողը կամ օրինական խնամակալն եք Դուք,
  • Չուղարկել մեզ նմուշ՝ խախտելով արտահանման որևէ արգելք կամ այլ օրենք,
  • Մեզ թքի նմուշ տրամադրելով՝ Դուք ձեռք չեք բերում իրավունք մեր կամ մեր համագործակիցների / գործընկերների կողմից մշակված որևէ հետազոտության կամ առևտրային արտադրանքի նկատմամբ և չեք ստանա որևէ փոխհատուցում՝ կապված այդպիսի հետազոտության կամ արտադրանքի մշակման հետ,
  • Չօգտագործել ԴՆԹ ծառայություններից ստացված տեղեկությունները (ներառյալ ներբեռնված ԴՆԹ-ի տվյալները (սահմանված է Գաղտնիության մասին հայտարարությունում)) ամբողջությամբ, մասամբ և (կամ) տվյալների ցանկացած այլ շտեմարանի հետ համատեղ՝ բժշկական, ախտորոշիչ կամ հայրության որոշման նպատակով, որևէ դատական գործընթացում կամ որևէ խտրական նպատակի կամ անօրինական գործունեության համար:

1.4.3 Ancestry-ի կողմից ԴՆԹ ծառայությունների մատուցումը: Դուք նաև համաձայնում եք, որ ԴՆԹ ծառայությունների Ձեր օգտագործմանն օժանդակելու համար մենք կարող ենք ուղղակիորեն կամ այլ ընկերությունների միջոցով, որոնք օգնում են մեզ մատուցել ԴՆԹ ծառայությունները.

  • Տրամադրել Ձեր թքի նմուշը և ԴՆԹ-ն այլ ընկերությունների, որոնք օգնում են մեզ մատուցել Ծառայությունները, օրինակ՝ մեր գործընկեր լաբորատորիաները,
  • Ստանալ Ձեր ԴՆԹ-ն Ձեր թքից,
  • Ստացված ԴՆԹ-ի գենետիկական թեստեր կատարել Միացյալ Նահանգներում (կամ ապագայում՝ այլ երկրներում)՝ օգտագործելով ներկայումս հասանելի կամ մշակված թեստավորման մեթոդները,
  • Ծառայությունները տրամադրելու նպատակով Ձեր ԴՆԹ-ի արդյունքները համեմատել Ancestry-ի տվյալների շտեմարանի այլ ԴՆԹ տվյալների հետ՝ ներառյալ Ձեզ մեր տվյալների շտեմարանում առկա այլ անձանց հետ կապելու միջնորդությունը, ում տրամադրում եք Ձեր ԴՆԹ-ն (Դուք եք վերահսկում՝ տեսնել, թե չտեսնել Ձեր ԴՆԹ-ի հետ համընկնումները, կամ դրանք տեսանելի լինեն, թե ոչ),
  • Ձեզ և Ձեր կողմից թույլատրված այլ անձանց ներկայացնել կատարված թեստերի արդյունքները,
  • Պահպանել Ձեր ԴՆԹ-ի արդյունքները,
  • Պահպանել Ձեր թուքը և ստացված ԴՆԹ-ն Միացյալ Նահանգներում կամ Ձեր նմուշի մշակումից հետո ոչնչացնել մնացած թուքը կամ ԴՆԹ-ի նմուշը. մեզ ուղարկելուց հետո Ձեր թուքը և ԴՆԹ-ի նմուշը չեն կարող Ձեզ վերադարձվել (սակայն նկատի ունեցեք, որ կարող եք պահանջել, որ մենք ոչնչացնենք Ձեր նմուշը, և որոշ դեպքերում մենք գուցե ոչնչացնենք կենսաբանական նմուշները՝ կենսաբանկի որակի մակարդակը պահպանելու համար),
  • Թույլ տալ մեր լաբորատոր գործընկերներից որոշներին օգտագործել թքի ակտիվացված կամ ապաակտիվացված նմուշների մի մասը՝ ԴՆԹ ծառայություններ մատուցելու համար օգտագործվող գործիքները, սարքավորումները կամ լաբորատոր մեթոդները տրամաչափելու կամ ստուգելու համար և
  • Օգտագործել Ձեր Գենետիկական տվյալները և այլ Անձնական տեղեկություններ, ինչպես նկարագրված է սույն Պայմաններում և Գաղտնիության մասին հայտարարությունում:

1.4.4 Ձեր ԴՆԹ տվյալների ներբեռնումը: Մենք պաշտպանում ենք Ձեր տվյալները, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության մասին հայտարարությունում։ Եթե որոշեք ներբեռնել Ձեր ԴՆԹ տվյալների պատճենը, այն պաշտպանված չէ մեր անվտանգության միջոցներով, և Դուք միանձնյա պատասխանատու եք այդ ներբեռնված տվյալների պահպանման, անվտանգության ապահովման և պաշտպանության համար: Ancestry-ն պատասխանատվություն չի կրում, եթե Դուք միտումնավոր կամ ակամա որոշում եք տրամադրել կամ փոխանցել Ձեր ԴՆԹ-ի ներբեռնված տվյալներն այլոց: Ձեր ԴՆԹ տվյալները նախատեսված են միայն Ձեր անձնական օգտագործման համար:

1.4.5 Ծանուցում այն օգտատերերին, որոնք ստացել են ոսկրածուծի կամ ցողունային բջիջների փոխպատվաստում: Եթե Դուք ոսկրածուծի կամ ցողունային բջիջների փոխպատվաստում եք ստացել, Ձեր AncestryDNA-ի թեստը կարող է անսպասելի արդյունքներ տալ, քանի որ Ձեր թուքը կարող է պարունակել բջիջներ ինչպես Ձեր, այնպես էլ Ձեր դոնորի ԴՆԹ-ով: Թեստի համար ԴՆԹ-ն ստացվում է բջիջներից, և ԴՆԹ-ի աղբյուրների համակցությունը կարող է հանգեցնել թեստի ձախողման կամ թեստի, որի արդյունքները հիմնված են Ձեր դոնորի ԴՆԹ-ի վրա: Ուստի նրանց, ովքեր ոսկրածուծի կամ ցողունային բջիջների փոխպատվաստում են ստացել, խորհուրդ ենք տալիս չանցնել AncestryDNA-ի թեստը: Եթե արդեն հանձնել եք թեստը, խնդրում ենք կապվել մեզ հետ՝ լրացուցիչ օգնություն ստանալու համար:

2. Ancestry-ի բովանդակությունը

Ծառայությունները պարունակում են լուսանկարներ, տեսանյութեր, փաստաթղթեր, գրառումներ, բովանդակության ցանկեր, ինչպես նաև Ancestry-ի կողմից Ձեզ տրամադրված այլ բովանդակություն («Ancestry-ի բովանդակություն»), որը կարող է տարբեր լինել՝ կախված Ձեր բաժանորդագրությունից: Բացառությամբ WebSearch գրառումների, որոնք կարգավորվում են այն երրորդ կողմերի պայմաններով, որոնք տեղադրում և պահում են գրառումները, Ancestry-ի ամբողջ բովանդակությունը կարող է օգտագործվել միայն սույն Պայմանների համաձայն՝ ներառյալ Ancestry-ի այն բովանդակությունը, որը կարող է գտնվել հանրային տիրույթում («Հանրային տիրույթի բովանդակություն»):

2.1 Մտավոր սեփականության իրավունքները Ancestry-ի բովանդակության նկատմամբ: Ծառայությունների բոլոր տարրերը, որոնք ստեղծվել են մեր կողմից կամ մեր հսկողությամբ, կամ երբ հեղինակային իրավունքը տրվել կամ արտոնվել է մեզ, ենթակա են տվյալ երկրի հեղինակային իրավունքի պաշտպանության կանոններին և միջազգային կոնվենցիաների պահանջներին: Հեղինակային իրավունքի վերաբերյալ մեր քաղաքականության մասին լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք այստեղ: Ծառայությունները ներառում են նաև ապրանքային նշաններ, որոնք մեր սեփականությունն են կամ պաշտպանված են տվյալ երկրի կամ տարածաշրջանի ապրանքային նշանների մասին օրենքներով և պայմանագրերով: Մեր ապրանքային նշանների բոլոր օգտագործողները և այդ օգտագործման արդյունքում ստեղծված բարի համբավը գործելու են ի օգուտ մեզ: Ծառայությունները և մեր Ծառայությունների հետ կապված ապրանքները պաշտպանված են ԱՄՆ և աշխարհի այլ երկրների պատենտներով: Ancestry-ի պատենտների մասին մանրամասն տեղեկությունների համար սեղմեք այստեղ: Ծառայությունների և դրա բաղադրիչ մասերի օգտագործման սեփականությունն ու բոլոր իրավունքները շարունակում են պատկանել մեզ և մեր լիցենզատուներին:

2.2 Ձեր կողմից Ancestry-ի բովանդակության օգտագործումը:

Մուտք ունենալով Ancestry-ի բովանդակությանը՝ Դուք համաձայնում եք.

  • Օգտագործել Ancestry բովանդակությունը միայն Ծառայությունների Ձեր անձնական օգտագործման կամ Ձեր ընտանիքի պատմության արհեստավարժ հետազոտման նպատակով,
  • Ներբեռնել Ancestry-ի բովանդակությունը միայն Ձեր ընտանիքի պատմության հետազոտման նպատակով կամ Ancestry-ի կողմից հստակ թույլատրված լինելու դեպքում,
  • Ancestry-ի բովանդակությունից չհեռացնել հեղինակային իրավունքի կամ սեփականությունը հաստատող այլ նշումները,
  • Չօգտագործել Ancestry-ի բովանդակության մեծ հատվածները Ծառայությունների շրջանակից դուրս կամ Ձեր բաժանորդագրությանը չհամապատասխանող ձևով,
  • Կապվել մեզ հետ՝ ստանալու մեր գրավոր թույլտվությունը Հանրային տիրույթի բովանդակություն համարվող լուսանկարների և փաստաթղթերի փոքր մասից ավելին օգտագործելու համար

3. Ձեր բովանդակությունը

Որոշակի Ծառայություններ գուցե թույլ տան Ձեզ լրացնել բովանդակությունը, այդ թվում՝ ավելացնել տոհմածառեր, լուսանկարներ, տեսագրություններ և ձայնագրություններ, պատմություններ, գրառումների ծանոթագրություններ, մեկնաբանություններ, հաղորդագրություններ և Ծառայությունների վերաբերյալ Ancestry-ին տրամադրած կարծիքը, սակայն չսահմանափակվելով նշվածով («Ձեր բովանդակությունը»): Անձնական տեղեկություններ պարունակող Ձեր բովանդակությունը ենթակա է մեր Գաղտնիության մասին հայտարարությանը:

3.1 Դուք եք վերահսկում Ձեր բովանդակությունը: Ancestry-ն Ձեր բովանդակության նկատմամբ սեփականության իրավունքներ չի հայցում, չի վերահսկում, թե ինչպես եք նախընտրում տարածել Ձեր բովանդակությունը Ծառայությունների շրջանակում կամ չի սահմանափակում Ձեր բովանդակության տարածումն Ancestry-ի Ծառայություններից դուրս: Ձեր բովանդակությունը կարող եք ջնջել՝ ինչպես հետևելով Ծառայությունների շրջանակում տրվող ցուցումներին, այնպես էլ մուտք գործելով Ձեր օգտատիրոջ հաշվի Կարգավորումների էջ և ջնջելով Ձեր օգտատիրոջ հաշիվը: Սակայն, եթե ներկայացնեք կարծիք, գրառման ծանոթագրություններ կամ առաջարկություններ Ancestry-ի կամ մեր Ծառայությունների մասին, Դուք ընդունում եք, որ դրանք համարվում են ոչ գաղտնի և ոչ հեղինակային, և մենք կարող ենք ցանկացած նպատակով օգտագործել Ձեր կարծիքը, գրառման ծանոթագրությունները կամ առաջարկությունները՝ առանց որևէ պարտավորության կամ Ձեզ փոխհատուցելու:

3.2 Ձեր բովանդակության օգտագործումը: Ներկայացնելով Ձեր բովանդակությունը՝ Դուք Ancestry-ին տրամադրում եք Ձեր բովանդակությունն ընդունելու, պահելու, ինդեքսավորելու, պատճենելու, հրապարակելու, տարածելու, հասանելի դարձնելու, դրանից ածանցյալ աշխատանքներ ստեղծելու և այլ կերպ օգտագործելու ոչ բացառիկ, առանց ռոյալթիների վճարման համաշխարհային գործող լիցենզիա՝ ենթալիցենզավորման իրավունքով, որով նախատեսվում է տրամադրել, գովազդել կամ բարելավել Ծառայությունները՝ Ձեր գաղտնիության և տարածման կարգավորումների համաձայն: Դուք կարող եք դադարեցնել Ancestry-ի լիցենզիան՝ ջնջելով Ձեր բովանդակությունը, բացառությամբ Ձեր բովանդակության այն հատվածի, որը տրամադրել եք ուրիշներին, և նրանք օգտագործել են այն: Դուք նաև համաձայն եք, որ սեփականության իրավունքով Ancestry-ին են պատկանում այն ցուցակները, որոնք ներառում են Ձեր բովանդակությունը, և Ancestry-ն կարող է օգտագործել դրանք Ձեր բովանդակության ջնջումից հետո:

3.3 Ձեր պատասխանատվությունը Ձեր բովանդակության նկատմամբ: Դուք պատասխանատու եք Ձեր բովանդակությունն ստեղծելու, վերբեռնելու, հրապարակելու կամ տարածելու որոշման համար: Տրամադրելով և մուտք ունենալով Ձեր բովանդակությանը՝ Դուք համաձայնում եք, որ.

  • Ունեք Ձեր բովանդակությունը վերբեռնելու, հրապարակելու կամ տարածելու անհրաժեշտ բոլոր օրինական իրավունքները,
  • Ձեր բովանդակությունը չի ներառելու ողջ մարդու՝ առանց նրա համաձայնության: Ողջ անչափահասների դեպքում Դուք ստանալու եք նրանց ծնողի կամ խնամակալի համաձայնությունը,
  • Ձեր ամբողջ բովանդակությունը համապատասխանելու է Համայնքի կանոններին,
  • Եթե Ձեր բովանդակությունը հրապարակայնորեն տարածեք, այլ օգտատերեր կարող են մուտք ունենալ Ձեր բովանդակությանը և օգտագործել այն որպես Ծառայությունների մաս կամ Ծառայություններին առնչվող նպատակով: Հրապարակային տարածվելուց հետո մեզնից չի պահանջվում հեռացնել Ձեր բովանդակության որևէ մաս:
  • Այլ օգտատերերի բովանդակությունը Դուք օգտագործելու եք միայն Ancestry-ի Ծառայությունների շրջանակում և սույն Պայմանների ու հղումով ներկայացված այլ քաղաքականությունների համաձայն, 
  • Ancestry-ն իրեն իրավունք է վերապահում մշտադիտարկելու Ձեր բովանդակությունը՝ սույն Պայմանների, այդ թվում՝ Համայնքի կանոնների խախտումները բացահայտելու և սեփական հայեցողությամբ Ձեր բովանդակությունը հեռացնելու կամ կասեցնելու համար,
  • Լուրջ կամ կրկնվող խախտումները կամ իրավախախտումները կհանգեցնեն պատասխանատու Օգտատիրոջ հաշվի դադարեցմանը՝ Ancestry-ի սեփական հայեցողությամբ:

3.4  Սույն Պայմանների խախտումների մասին հաղորդելը: Մենք հարգում ենք ուրիշների մտավոր սեփականության իրավունքները: Եթե մտահոգություն ունեք, որ որևէ բովանդակություն խախտում է Համայնքի կանոնները, Ձեր իրավունքները, պարունակում է անօրինական նյութ կամ խախտում է սույն Պայմանները, խնդրում ենք կապվել մեզ հետ: Հեղինակային իրավունքների խախտման վերաբերյալ բողոքների կամ հեղինակային իրավունքի խախտման մասին ծանուցում և բովանդակությունը հանելու հայտ, ինչպես նաև Թվային դարաշրջանի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին ԱՄՆ օրենքի համաձայն խախտումների մասին բողոք ներկայացնելու համար սեղմեք այստեղ:

4. Ancestry-ի Ծառայությունների երկարաձգումները և չեղարկումները

Ձեր կողմից Ծառայություններից ցանկացածի գնում(ներ)ը և բաժանորդագրություն(ներ)ը կարգավորվում են Երկարաձգման և չեղարկման պայմաններով:

5. Ձեր օգտատիրոջ հաշվի դադարեցումը կամ կասեցումը

Մենք մեզ իրավունք ենք վերապահում սահմանափակելու, կասեցնելու կամ դադարեցնելու Ձեր հասանելիությունը Ծառայություններին, եթե խախտում կամ գործում եք սույն Պայմաններին, այդ թվում՝ Համայնքի կանոններին ոչ համապատասխան: Նման դեպքերում Դուք իրավունք չեք ունենա վերադարձնելու բաժանորդային վճարները կամ ԴՆԹ թեստի հավաքածուի գնման արժեքը:

6. Առանց երաշխիքների կամ երաշխավորումների

Բացառությամբ սույն Պայմաններում հստակ սահմանված դեպքերի, մենք Ձեզ մատուցում ենք Ծառայությունները և Ancestry-ի բովանդակությունը «ԻՆՉՊԵՍ ԿԱ» հիմունքներով, այսինքն՝ առանց որևէ երաշխիքի կամ երաշխավորման։ Օրենքով թույլատրված առավելագույն չափով մենք հրաժարվում ենք բոլոր բացահայտ կամ ենթադրվող երաշխիքներից՝ ներառյալ իրավունքները չխախտելու, առևտրային պիտանելիության և որոշակի նպատակի համար համապատասխանության ենթադրյալ երաշխիքները: Մենք որևէ խոստում չենք տալիս ա) Ancestry-ի բովանդակության, բ) Ձեր բովանդակության, գ) Ծառայությունների կոնկրետ գործառականության, դ) Ancestry-ի բովանդակության կամ Ծառայությունների որակի, ճշգրտության, հուսալիության կամ հասանելիության վերաբերյալ, կամ ե) որ Ծառայությունները զերծ կլինեն վիրուսներից կամ այլ վնասակար բաղադրիչներից:

Մենք մշտապես փոխում և բարելավում ենք մեր Ծառայությունները: Այդ նպատակով Ancestry-ն կարող է Ծառայություններին գործառականություն կամ առանձնահատկություններ ավելացնել կամ հեռացնել կամ կարող է նույնիսկ ընդհանուր կասեցնել կամ դադարեցնել որևէ Ծառայություն:

7. Ancestry-ի սահմանափակ պատասխանատվությունը

Օգտագործելով Ծառայությունները՝ Դուք համաձայն եք, որ Ancestry-ի պատասխանատվությունը սահմանափակվում է օրենքով ամբողջական թույլատրված չափով: Մենք պատասխանատվություն չենք կրելու որևէ ոչ միտումնավոր վնասի, ցանկացած փաստացի, պատահական կամ անուղղակի վնասի կամ որևէ տեսակի կորստի կամ պահանջի համար: Եթե ապրում եք այնպիսի իրավադատության ներքո, որով մեզ չի թույլատրվում լայնորեն սահմանփակել մեր պատասխանատվությունը, այդ սահմանափակումներից որոշները գուցե չկիրառվեն Ձեզ համար:

Եթե դժգոհ եք Ծառայությունների որևէ մասից կամ սույն Պայմաններում նշված որևէ հայտարարությունից, Ձեր իրավական պաշտպանության միակ միջոցը Ծառայություններից օգտվելը դադարեցնելն է, և եթե օգտվում եք մեր Ծառայություններից որևէ մեկի բաժանորդագրությունից, Ձեր բաժանորդագրությունը չեղարկելն է, ինչպես նկարագրված է այստեղ: Մեր ընդհանուր պատասխանատվությունը Ծառայությունների կամ սույն Պայմանների հետ կապված ցանկացած հարցում սահմանափակվում է այն ընդհանուր գումարով, որը Դուք մեզ վճարել եք պարտավորություն առաջացնող իրադարձությանը նախորդող 12-ամսյա ժամանակահատվածում: Պատասխանատվության այս սահմանափակումն ամբողջությամբ վերաբերում է Նյու Ջերսիի ռեզիդենտներին:

8. Ձեր փոխհատուցումը

Դուք համաձայնում եք, որ Ancestry-ին, ինչպես նաև նրա մասնաճյուղերին և դուստր ձեռնարկություններին, նրանց համապատասխան պաշտոնատար անձանց, տնօրեններին, աշխատակիցներին, գործակալներին, իրավահաջորդներին և լիազորված անձանց («Ancestry-ի կողմեր») կազատեք և զերծ կպահեք որևէ պահանջից, վնասից կամ այլ ծախսերից (ներառյալ փաստաբանների վճարները), որոնք բխում են Ձեր կողմից Ծառայություններն օգտագործելու և ա) Ձեր կողմից սույն Պայմանների կամ այստեղ հղմամբ ներառված այլ փաստաթղթերի կամ քաղաքականությունների խախտման, բ) Ձեր կողմից այլ անձի իրավունքների խախտման կամ գ) Ձեր բովանդակության հետ կապված ցանկացած բողոքի հետևանքով՝ ներառյալ այն բողոքը, որով Ձեր բովանդակությունը վնաս է պատճառել մեկ այլ անձի: Փոխհատուցման վերաբերյալ այս պարտավորությունը կշարունակի գործել Ձեր կողմից Ծառայությունների օգտագործումը դադարեցնելուց հետո: Բացի այդ, Դուք Ancestry-ի կողմերին ազատում եք Ձեր  բովանդակության հետ կապված բոլոր բողոքներից, պահանջներից, գործողություններից կամ հայցերից՝ ներառյալ ցանկացած պատասխանատվությունից, որը կապված է մեր կողմից Ձեր բովանդակությունն օգտագործելու կամ չօգտագործելու, զրպարտության, անձնական կյանքի գաղտնիության խախտման, հրապարակայնության իրավունքի, հուզական խանգարման կամ տնտեսական կորստի պահանջների հետ։

9. Այլ ընկերությունների կողմից առաջարկվող ծառայությունները

Մեր Ծառայությունները կարող են պարունակել հղումներ երրորդ կողմերի կողմից շահագործվող կայքերին, սակայն դա չի նշանակում հովանավորություն, գովազդ, հավանություն կամ պատասխանատվություն: Ancestry-ն չի առաջարկում երաշխիքներ կամ չի երաշխավորում երրորդ կողմի կայքերը, դրանց բովանդակությունը, ապրանքները կամ ծառայությունները: Խնդրում ենք ուշադիր կարդալ բոլոր երրորդ կողմերի կայքերի օգտագործման պայմաններն ու դրույթները և գաղտնիության վերաբերյալ փաստաթղթերը, քանի որ դրանք կարող են էականորեն տարբերվել Ancestry-ի փաստաթղթերից:

10. Վեճերի լուծումը, արբիտրաժը և խմբային հայցերից հրաժարումը

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՇԱԴԻՐ ԿԱՐԴԱԼ ԱՅՍ ԲԱԺԻՆԸ: ԱՅՆ ԱԶԴՈՒՄ Է ՁԵՐ ՕՐԻՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔԸ:

Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի մեր հաճախորդները գոհ լինեն: Ձեր և Ancestry-ի միջև վեճ ծագելու դեպքում մեր նպատակն է վեճն արագ լուծելու ծախսարդյունավետ միջոցներ տրամադրելը: Ծառայությունների վերաբերյալ որևէ մտահոգության կամ վեճի դեպքում Դուք համաձայնում եք նախ փորձել վեճը լուծել ոչ պաշտոնական եղանակով՝ կապվելով մեզ հետ:

10.1 Միացյալ Նահանգներում գտնվող հաճախորդների համար: Դուք և Ancestry-ն համաձայնում եք, որ սույն Պայմաններն ազդում են միջնահանգային առևտրի վրա, և որ Արբիտրաժի մասին դաշնային օրենքը կարգավորում է սույն արբիտրաժային դրույթների մեկնաբանումն ու կիրարկումը:

Ինչպես օգտագործվել է սույն համաձայնության մեջ, «վեճ» բառը նախատեսված է օգտագործվելու այնքան լայն իմաստով, որքան թույլատրելի է իրավական տեսանկյունից, սակայն այն չի սահմանափակվում մի կողմից Ձեր և մեկ այլ անձի, ում անունից Դուք հաղորդակցվել եք Ancestry-ի հետ, և մյուս կողմից՝ Ancestry-ի, ադ թվում՝ նրա մայր ընկերության, մասնաճյուղերի, իրավանախորդների, իրավահաջորդների, լիազորված անձանց կամ մասնաճյուղերի միջև բոլոր վեճերով, որոնք բխում կամ ինչ-որ ձևով կապված են Պայմանների հետ, սույն արբիտրաժային համաձայնության կամ Ancestry-ի հետ Ձեր հաղորդակցման կամ հարաբերության հետ: Բացի այդ, եթե Ancestry-ի Ծառայություններից օգտվել եք կամ օգտվելու եք կամ այլ կերպ հաղորդակցվելու եք Ancestry-ի հետ որևէ անչափահասի կամ այլ անձի անունից, ում ծնողը կամ օրինական խնամակալը հանդիսանում եք, Դուք տվյալ անչափահասի կամ այլ անձի անունից համաձայնում եք, որ Ancestry-ի Ծառայությունների նման օգտագործումից կամ Ancestry-ի հետ այլ հաղորդակցումից բխող կամ նման օգտագործման կամ հաղորդակցման հետ կապված ցանկացած վեճ ենթակա է արբիտրաժային լուծման, ինչպես սահմանվում է սույն փաստաթղթում, և ենթակա է սույն փաստաթղթում սահմանված այլ համաձայնություններին (ներառյալ, սակայն չսահմանափակվելով խմբային հայցերից հրաժարմամբ): Դուք նաև հաստատում եք, որ ունեք տվյալ անչափահասի կամ այլ անձի անունից նման համաձայնություն կնքելու լիազորություն: Մեր միջև ցանկացած վեճ լուծվելու է վերջնական և պարտադիր կատարման արբիտրաժային որոշման միջոցով՝ սույն համաձայնության պայմաններին համապատասխան և հետևյալ երեք բացառություններով.

  • Սույն համաձայնագրի կողմերից յուրաքանչյուրը պետք է ունենա ցանկացած վեճ իր բնակության վայրի իրավադատության փոքր հայցերի դատարանում լուծելու հնարավորություն, եթե տվյալ վեճը համապատասխանում է նշված դատարանում քննության համար: Եթե վեճերը ներառում են ինչպես 1) դրամական վնասի կամ դրամական հատուցման միջոցով պատասխանատվությունից ազատման, այնպես էլ 2) արդարության իրավունքով դատական պաշտպանության միջոցի կամ դատական արգելքի տեսքով իրավական պաշտպանության միջոցի հայցեր, և եթե փոքր հայցերի դատարանը չի վճռելու արդարության իրավունքով դատական պաշտպանության միջոցի կամ դատական արգելքի տեսքով իրավական պաշտպանության միջոցի հայցերը, յուրաքանչյուր կողմ պետք է ունենա դրամական հատուցման միջոցով պատասխանատվությունից ազատման կամ դրամական վնասի հայցերը փոքր հայցերի դատարանում լուծելու հնարավորություն, իսկ արդարության իրավունքով դատական պաշտպանության միջոցի կամ դատական արգելքի տեսքով իրավական պաշտպանության միջոցի բոլոր հայցերը պետք է լուծվեն արբիտրաժային դատարանում՝ սույն համաձայնությանը համապատասխան: Եթե արբիտրաժի համար նախատեսված որևէ դիմումի կամ պահանջի հայցերը կարող էին փոքր հայցերի դատարան բերվել, ապա ցանկացած կողմ, նախքան միջնորդ դատավորի նշանակումը, ցանկացած պահի կարող է որոշել, որ հայցերը քննվեն փոքր հայցերի դատարանում, այլ ոչ արբիտրաժում՝ այդ որոշման մասին գրավոր ծանուցելով մյուս կողմին (կամ կողմերին): Եթե հայցերը փոքր հայցերի դատարան ներկայացնելու մասին այս դրույթը կամ սահմանափակումը դառնում է անվավեր, ապա այն պետք է դիտվի բաժանելի, իսկ հարցը պետք է քննվի արբիտրաժի կողմից. այս դրույթը ոչ մի դեպքում չպետք է թույլ տա խմբային, ներկայացուցչական կամ միավորված հայցի ներկայացում:
  • Յուրաքանչյուր կողմ հայցով կարող է դատարան դիմել Յուտա նահանգում՝ միայն պատենտի կամ հեղինակային իրավունքի խախտման փոխհատուցման հայցով: Այս դեպքում, Կողմերը հրաժարվում են երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարության ցանկացած իրավունքից:
  • Գործը համապատասխանելու դեպքում կարող եք հայցով դիմել համապատասխան դաշնային, նահանգային կամ տեղական գործակալությանը, որը Ձեր անունից կարող է դատական պաշտպանություն իրականացնել մեր դեմ:

Եթե ունեք բաժանորդագրություն և այն դադարեցնում եք մեր խախտման պատճառով խախտումը վերացնելու համար մեզ 30-օրյա ժամկետ տրամադրելուց հետո, որի ընթացքում մենք չենք կարողանում վերացնել խախտումը, մենք Ձեզ կվերադարձնենք բոլոր կանխավճարային վճարները՝ համաչափ հիմունքներով:

10.1.1 Արբիտրաժի կանոնները: Արբիտրաժի մասին սույն համաձայնությունը ղեկավարվում է Արբիտրաժի մասին դաշնային օրենքով (9 U.S.C. § 1 և հաջորդ բաժինները): Արբիտրաժը կիրականացվի JAMS-ի կողմից՝ համաձայն JAMS-ի պարզեցված արբիտրաժային ընթացակարգի կանոնների՝ 250 000 դոլարը չգերազանցող հայցերի դեպքում և համաձայն JAMS-ի Համապարփակ արբիտրաժային կանոնների ու ընթացակարգերի՝ 250 000 դոլարը գերազանցող հայցերի դեպքում, որոնք գործում են արբիտրաժը սկսելու պահին՝ բացառությամբ խմբային հայցերը կարգավորող կամ թույլատրող կանոնների կամ ընթացակարգերի: Եթե 25 000 դոլարը գերազանցող հայցեր կամ հակընդդեմ հայցեր չեն բացահայտվել (բացառությամբ փաստաբանների վճարների համար ներկայացվող հայցերի), վեճը պետք է համարվի լուծված միայն փաստաթղթերի ներկայացմամբ / արբիտրաժի գրասենյակում, եթե միջնորդ դատավորը չգտնի ուղիղ լսումներ անցկացնելու հիմնավոր պատճառ: Յուրաքանչյուր կողմ կարող է արբիտրաժային դատարան ներկայացնել առանց դատական քննության վճիռ կայացնելու հայց՝ ներառյալ, սակայն չսահմանափակվելով գործը դադարեցնելու հայցով և (կամ) պարզեցված ընթացակարգով գործը քննելու մասին հայցով, և միջնորդ դատավորը կկիրառի նման հայցերը կարգավորող ստանդարտներ՝ Քաղաքացիական դատավարության դաշնային կանոնների համաձայն: Միջնորդ դատավորը, այլ ոչ ցանկացած դաշնային, նահանգային կամ տեղական դատարան կամ գործակալություն, ունի բացառիկ իրավասություն՝ լուծելու բոլոր վեճերը, որոնք ծագում կամ առնչվում են սույն արբիտրաժային համաձայնության, Պայմանների կամ Գաղտնիության մասին հայտարարության մեկնաբանմանը, կիրառելիությանը, կիրարկմանը կամ ձևավորմանը՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով ցանկացած պահանջով առ այն, որ սույն Պայմանների կամ Գաղտնիության մասին հայտարարության ամբողջական կամ որևէ մաս անվավեր կամ վիճարկելի է, անկախ նրանից՝ հայցը ենթակա է արբիտրաժի, թե դատական կարգով հրաժարման: Միջնորդ դատավորն իրավասու է ցանկացած դատական պաշտպանություն տրամադրել, որը հնարավոր կլինի դատարանում՝ օրենքով կամ արդարացիորեն: Միջնորդ դատավորի վճիռը պետք է գրավոր լինի, պարտադիր կողմերի համար և կարող է ընդունվել որպես վճիռ ցանկացած իրավասության դատարանում:

Եթե սույն համաձայնության շրջանակում որևէ կողմ նախատեսում է դիմել վեճի արբիտրաժային կարգավորման համար, այդ կողմը պետք է նախ գրավոր ծանուցի մյուս կողմին վեճի առարկայի մասին՝ արբիտրաժին դիմելուց առնվազն 60 օր առաջ:  Ancestry-ի ծանուցումը պետք է ուղարկվի Ancestry-ի իրավաբանական հարցերի բաժին (հասցե՝ Ancestry Legal Department, 1300 W. Traverse Parkway, Lehi, UT 84043):  Ձեզ ուղարկվող ծանուցումը կտրամադրվի այն կոնտակտային տվյալներով, որոնք նշել եք Ancestry-ի Ձեր հաշվում, կամ նման տեղեկություններ առկա կամ թարմացված չլինելու դեպքում՝ անհատական սպասարկման միջոցով: Կողմերից յուրաքանչյուրի ներկայացրած ծանուցումը պետք է ներառի բավականաչափ տեղեկություններ, որոնք թույլ կտան ստացող կողմին նույնացնել Ձեր հաշիվը (այդ թվում՝ հաշվի համար օգտագործած անունը, ազգանունը և էլ. փոստի հասցեն), ինչպես նաև՝ գնահատել և փորձել լուծել հայցը: Այդ տեղեկությունների թվում են հայցի նկարագրությունը, հայցին օգնող հստակ փաստերը, վնասները, որոնց համար փոխհատուցում է պահանջվում և պահանջվող դատական պաշտպանության միջոցը:  Ծանուցման այս պահանջը նախատեսված է՝ թույլ տալու կողմերից յուրաքանչյուրին առաջարկել վեճի արդարացի, փաստահենք կարգավորում, եթե կողմն ընտրում է այդ տարբերակը:  Կողմերից ոչ մեկը չի կարող վեճի արբիտրաժային կարգավորման գործընթաց նախաձեռնել, քանի դեռ մյուս կողմը չի տրամադրել այս տեղեկությունները:  Եթե առկա է վեճ այս ծանուցման բավարար լինելու առնչությամբ, ապա հարցը պետք է որոշվի համապատասխան իրավասության դատարանի կողմից՝ նախքան արբիտրաժային կարգավորման որևէ պահանջ ներկայացնելը:  Եթե կողմը տրամադրում է այս տեղեկությունները, և վեճը չի լուծվում 60 օրվա ընթացքում, կողմերից յուրաքանչյուրը կարող է արբիտրաժային կարգավորման պահանջ ներկայացնել:

Արբիտրաժ սկսելու համար Դուք պետք է անեք հետևյալը. ա) գրեք արբիտրաժի պահանջ, որը ներառում է պահանջի նկարագրությունը և վնասի չափը, որը ցանկանում եք ստանալ (Արբիտրաժի պահանջի օրինակ կարող եք գտնել www.jamsadr.com կայքում), բ) ուղարկեք արբիտրաժի պահանջի երեք օրինակ, ինչպես նաև հայցի ներկայացման համապատասխան վճարը հետևյալ հասցեով՝ JAMS, Two Embarcadero Center, Suite 1500, San Francisco, California 94111 և գ) ուղարկեք արբիտրաժի պահանջի մեկ օրինակն Ancestry-ին՝ Ancestry իրավաբանական հարցերի բաժնի 1300 W Traverse Parkway, Lehi, UT 84043 հասցեով: Արբիտրաժը կարող է տեղի ունենալ այն վարչական շրջանում, որտեղ Դուք բնակվում եք հայցը ներկայացնելու պահին: Դուք և Ancestry-ն նաև համաձայնում եք արբիտրաժ պահանջելու համար ենթարկվել Կալիֆոռնիայի Սան-Ֆրանցիսկո վարչաշրջանի ցանկացած դաշնային կամ նահանգային դատարանի անձնական իրավասությանը, նախքան արբիտրաժը դատավարությունը դադարեցնելու կամ միջնորդ դատավորի կողմից կայացված վճիռը հաստատելու, փոփոխելու, չեղարկելու կամ կայացնելու համար։

Կողմերը միջնորդ դատավորին պետք է ընտրեն փոխհամաձայնությամբ: Եթե կողմերը չեն կարողանում փոխհամաձայնությամբ միջնորդ դատավոր ընտրել, միջնորդ դատավորն ընտրվում է հետևյալ կարգով. JAMS-ը յուրաքանչյուր կողմին տալիս է միջնորդ դատավորների իր կազմից ընտրված ինը (9) միջնորդ դատավորի ցուցակ: Յուրաքանչյուր կողմ ունենալու է տասը (10) օրացուցային օր՝ բացառելու ցուցակում ներկայացված իր համար անընդունելի բոլոր անունները: Եթե բոլոր կողմերի ցուցակներում միայն մեկ ընդհանուր անուն է մնում, այդ անձը նշանակվում է որպես միջնորդ դատավոր: Եթե բոլոր կողմերի ցուցակներում մեկից ավելի անուններ են մնում, կողմերը JAMS-ի վարած հեռախոսային համաժողովի ընթացքում ընդհանուր անունների ցուցակից հերթով բացառում են անունները, ընդ որում առաջինը բացառում է հայցվորը, և գործողությունը շարունակվում է այնքան, մինչև ցուցակում միայն մեկ անուն մնա: Եթե բոլոր կողմերի ցուցակներում ոչ մի ընդհանուր անուն չի մնում, JAMS-ը տրամադրում է ինը (9) միջնորդ դատավորի լրացուցիչ ցուցակ, որոնցից կողմերը JAMS-ի վարած հեռախոսային համաժողովի ընթացքում հերթով բացառում են անունները, ընդ որում առաջինը բացառում է հայցվորը, և գործողությունը շարունակվում է այնքան, մինչև ցուցակում միայն մեկ անուն մնա: Այդ անձը նշանակվում է որպես միջնորդ դատավոր: Եթե ընտրված անձը չի կարող սպասարկել, JAMS-ը ներկայացնում է ինը (9) միջնորդ դատավորի մեկ այլ ցուցակ և կրկնում է ընտրության հերթով բացառելու գործընթացը:

10.1.2 Վճարները: Մեր դեմ արբիտրաժային կարգավորման գործընթաց սկսելու համար Ձեզնից կպահանջվի վճարել 250 դոլար կամ JAMS-ի այդ պահին կիրառելի կանոններով պահանջվող գումարը: Եթե միջնորդ դատավորը գտնում է, որ արբիտրաժը հիմնավորված չէ, Ancestry-ն կվճարի JAMS-ի կողմից հաշիվ-ապրանքագրով ներկայացված բոլոր մյուս վճարները՝ ներառյալ հայցի ներկայացման վճարները, միջնորդ դատավորի և լսումների ծախսերը: Դուք պատասխանատու եք Ձեր սեփական փաստաբանների վճարների համար, եթե այլ բան նախատեսված չէ արբիտրաժի կանոններով և (կամ) կիրառելի օրենսդրությամբ:

10.1.3 Խմբային հայցերի արգելքը: Այս դրույթը պետք է կոչվի «Հրաժարում խմբային հայցերից»: Կողմերից յուրաքանչյուրը համաձայնում է, որ յուրաքանչյուր կողմ կարող է մյուս կողմի հետ վեճերը լուծել միայն անհատական հիմունքներով և չի կարող որպես հայցվոր կամ խմբային հայցի անդամ դիմել խմբային, համախմբված կամ ներկայացուցչական հայցով: Այս դրույթը կիրառելի է թե՛ արբիտրաժով, թե՛ դատարանում լուծվող բոլոր վեճերի համար, եթե նման վեճեր ծագում են: Եթե որևէ դատարան կամ միջնորդ դատավոր որոշի, որ սույն պարբերությունում շարադրված խմբային հայցից հրաժարվելը որևէ պատճառով անվավեր է կամ իրավական ուժ չունի, կամ որ արբիտրաժը կարող է շարունակվել խմբային հիմունքներով, ապա վերը նշված արբիտրաժային դրույթներն ամբողջությամբ համարվում են առոչինչ և անվավեր, և համարվում է, որ կողմերը համաձայնության չեն եկել վեճերն արբիտրաժում լուծելու համար: Նման դեպքերում վեճերը պետք է քննվեն Յուտա նահանգում գտնվող համապատասխան իրավասության դաշնային կամ նահանգային դատարանում, այլ ոչ արբիտրաժում:

10.1.4 Բազմակի հայցեր: Եթե Ancestry-ին վեճի մասին ծանուցում են ուղարկում 25 կամ ավելի անձինք՝ ներկայացնելով նույնանման պահանջներ, և պահանջները ներկայացնող անձանց խորհուրդը նույնն է կամ համակարգվում է այդ անձանց համար, ապա այդ հայցերը պետք է քննվեն համակարգված դատական կարգով, եթե հայցերը ներկայացվում են արբիտրաժային կարգավորման: Ancestry-ի և մյուս կողմերի խորհուրդներից յուրաքանչյուրը պետք է ընտրի հինգ գործ՝ նախ արբիտրաժում միտումներով առաջնորդվող դատավարությամբ քննվելու համար: Մնացած գործերը չեն ներկայացվում արբիտրաժային քննության, մինչև լուծվեն առաջին տասը գործերը: Եթե միտումներով առաջնորդվող քննության վճռից հետո կողմերը չեն կարողանում լուծել մնացած գործերը, յուրաքանչյուր կողմ կարող է ընտրել այլ հինգ գործ՝ երկրորդ անգամ միտումներով առաջնորդվող դատավարությամբ արբիտրաժում քննվելու համար: Այս գործընթացը պետք է շարունակվի այնքան, մինչև կողմերը կարգավորման կամ արբիտրաժի միջոցով կարողանան լուծել բոլոր հայցերը: Համապատասխան իրավասության դատարանը պետք է լիազորություն ունենա կիրարկելու այս դրույթը և անհրաժեշտության դեպքում արգելի Ancestry-ի դեմ արբիտրաժային պահանջների զանգվածային ներկայացումը:

Դա հաստատող արբիտրաժային դատարանի որոշումը և վճիռը կիրառելի են միայն տվյալ գործի համար: Այն չի կարող օգտագործվել որևէ այլ գործի համար, բացի որոշումը կիրարկելու դեպքից:

10.1.5 Դրույթների ինքնավարությունը: Բացառությամբ «Հրաժարում խմբային հայցերից» դրույթում սահմանված դեպքերի, եթե սույն արբիտրաժային համաձայնության որևէ դրույթ դատարանի որոշմամբ ամբողջությամբ կամ մասամբ համարվում է անվավեր, իրավական ուժ չունեցող, անհիմն, առոչինչ կամ վիճարկելի, նման որոշումը չի ազդում արբիտրաժային համաձայնության մնացած մասի վավերականության վրա: Մնացած բոլոր դրույթները մնում են ուժի մեջ:

10.1.6 Այս բաժնի փոփոխությունները: Ancestry-ն երեսուն (30) օր առաջ կծանուցի այս բաժնի բովանդակության վրա ազդող ցանկացած փոփոխության մասին՝ առցանց հրապարակելով Ծառայությունների Պայմանների փոփոխության մասին ծանուցագիր, ուղարկելով Ձեզ հաղորդագրություն կամ այլ կերպ տեղեկացնելով, երբ մուտք գործեք Ձեր օգտատիրոջ հաշիվ: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն Ծառայություններում հրապարակվելուց կամ Ձեզ ուղարկվելուց հետո երեսուն (30) օր անց:

Այլապես այս բաժնի փոփոխությունները կկիրառվեն հետագայում՝ միայն երեսուներորդ (30-րդ) օրվանից հետո ծագած պահանջների նկատմամբ: Եթե դատարանը կամ միջնորդ դատավորը որոշի, որ «Այս բաժնի փոփոխությունները» ենթաբաժինն իրավական ուժ չունի կամ անվավեր է, ապա այս ենթաբաժինը կբաժանվի «Վեճերի լուծումը, արբիտրաժը և խմբային հայցերից հրաժարումը» վերնագրով բաժնից, և դատարանը կամ միջնորդ դատավորը պետք է կիրառեն Արբիտրաժի և խմբային հայցերից հրաժարվելու մասին առաջին բաժինը, որը գոյություն ուներ Ձեր կողմից Ծառայություններից օգտվել սկսելուց հետո:

10.1.7 Իրավական ուժի պահպանումը: Այս՝ «Վեճերի լուծումը, արբիտրաժը և խմբային հայցերից հրաժարման» բաժինն ուժի մեջ կմնա Ձեր օգտատիրոջ հաշվի կամ Ծառայությունների դադարեցման դեպքում:

10.2 Միացյալ Նահանգներից դուրս գտնվող հաճախորդներ: Եթե Դուք Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներից դուրս մեկ այլ վայրում գտնվող՝ սպառող կամ միկրոձեռնարկություն չհանդիսացող հաճախորդ եք, Դուք համաձայնում եք, որ Իռլանդական դատարաններն ունեն սույն Համաձայնագրի հետ կապված բոլոր վեճերի (պայմանագրային և ոչ պայմանագրային) քննության բացառիկ իրավասություն:

10.2.1 Եվրոպական Միության սպառողները: Եթե Դուք Եվրոպական Միության սպառող եք, Դուք կօգտվեք այն երկրի օրենսդրության պարտադիր դրույթներից, որտեղ բնակվում եք, և սույն Համաձայնագրում ներկայացված ոչինչ ազդեցություն չի ունենա որպես սպառող տեղական օրենքի նման պարտադիր դրույթների պահանջները կատարելու Ձեր իրավունքների վրա: Դուք իրավունք ունեք սույն Համաձայնությանն առնչվող ցանկացած դատական գործ ներկայացնել Ձեր բնակության վայրի համապատասխան դատարանին կամ Իռլանդիայում Ancestry-ի գործունեության վայրի համապատասխան դատարանին: Եթե Ancestry-ն նախատեսի Ձեր դեմ որպես սպառող կիրարկել իր իրավունքներից որևէ մեկը, մենք դա կանենք միայն Ձեր բնակության վայրի իրավասության դատարանում: Վերոնշյալի կապակցությամբ սույն կետում պարունակվող ոչինչ չի սահմանափակում մեր իրավունքները՝ այլ իրավասությունում կատարողական վարույթ հարուցելու կամ այլ իրավասության դատարաններում միջանկյալ, պաշտպանական կամ ժամանակավոր օգնություն հայցելու համար:

Տեղեկություններ 524/2013 կանոնակարգի համաձայն. Եվրոպական Հանձնաժողովը սահմանում է, որ եթե Եվրոպական Միության սպառող եք, ունեք վեճի լուծման համար Վեճերի առցանց լուծման (ODR) ԵՄ հարթակին դիմել իրավունք, որի հղումն է՝ http://ec.europa.eu/consumers/odr/:

10.3 Կիրառելի օրենսդրությունը: Եթե Ծառայություններից օգտվում եք Միացյալ Նահանգներում, ապա սույն Պայմանները և Ծառայությունների օգտագործումը կարգավորվում են Յուտա նահանգի օրենքներով, իսկ համապատասխան դեպքերում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների օրենքներով: Դուք համաձայն եք, որ բոլոր բողոքները, որոնք ենթակա չեն արբիտրաժի և ներկայացվել են Միացյալ Նահանգներում, ենթակա կլինեն Յուտա նահանգում գտնվող համապատասխան իրավասության դատարանների բացառիկ քննությանը: 10.2.1 կետի համաձայն, եթե Դուք օգտվում եք Ծառայություններից Միացյալ Նահանգներից դուրս որևէ երկրում, սույն Պայմանները կարգավորվում են Իռլանդիայի օրենքներով:

11. Այլ պայմաններ

11.1 Ancestry-ի ընկերությունները: Դուք այս Պայմանների համաձայնությունը կնքում եք Ancestry-ի որոշակի ընկերության հետ՝ կախված նրանից, թե որ Ծառայությունից եք օգտվում և որտեղ եք աշխարհագրորեն գտնվում: Ancestry-ի ընկերությունների ցանկն ըստ Ծառայությունների և գտնվելու վայրի կարող եք գտնել այստեղ: «Ancestry», «մեզ», «մենք» կամ «մեր» բառերին արվող բոլոր հղումները վերաբերում են այդ ցանկում ներառված համապատասխան Ancestry-ի ընկերությանը: Մենք մեզ իրավունք ենք վերապահում ցանկացած ժամանակ փոխելու սույն Պայմանների կողմ հանդիսացող Ancestry-ի ընկերությունը:

11.2 Փոփոխություններ: Մենք ցանկացած ժամանակ կարող ենք փոխել սույն Պայմանները և համաձայն ենք ծանուցել Ձեզ բոլոր էական փոփոխությունների մասին՝ հրապարակելով տեղեկություններ Ծառայությունների կամ Ձեզ էլ. փոստ ուղարկելու միջոցով: Էական փոփոխություններն ուժի մեջ են մտնում դրանց հրապարակումից երեսուն օր անց, բացառությամբ այն փոփոխությունների, որոնք վերաբերում են նոր Ծառայություններին կամ իրավական պահանջներին, որոնք ուժի մեջ են մտնում անմիջապես: Ձեր կողմից Ծառայությունների օգտագործման շարունակումը նշանակում է, որ Դուք ընդունում եք փոփոխված Պայմանները: Եթե համաձայն չեք փոփոխություններին, պետք է դադարեցնեք Ծառայությունների օգտագործումը և եթե կիրառելի է, չեղարկեք ձեր բաժանորդագրությունը:

11.3 Ամբողջական համաձայնությունը: Սույն Պայմանները և այլ փաստաթղթերը, որոնք ներառված են այստեղ հղումով, կազմում են Ձեր և Ancestry-ի միջև ամբողջական համաձայնությունը Ձեր կողմից Ծառայությունների օգտագործման վերաբերյալ և փոխարինում են բոլոր նախկին համաձայնություններին:

11.4 Իրավունքների և պարտավորությունների փոխանցումը: Մենք մեզ իրավունք ենք վերապահում փոխանցելու սույն Համաձայնությամբ սահմանված մեր իրավունքները և պարտավորությունները: Եթե ​​Ancestry-ն կամ Ծառայությունների որևէ մատակարար ձեռք բերվեն կամ փոխանցվեն մեկ այլ ընկերության (ամբողջությամբ կամ մասնակիորեն՝ ներառյալ սնանկության կամ նմանատիպ վարույթների առնչությամբ), Դուք համաձայն եք, որ Ancestry-ն կարող է այդ կազմակերպությանը տրամադրել Ձեր Անձնական տեղեկություննեը և Ձեր բովանդակությունը: Սույն Պայմանները կշարունակեն կիրառվել Ծառայությունների նկատմամբ այնքան ժամանակ, մինչև Դուք այլ կերպ ծանուցում ստանաք: Դուք չեք կարող առանց Ancestry-ի գրավոր համաձայնության փոխանցել սույն Համաձայնությամբ սահմանված Ձեր իրավունքներից և պարտավորություններից որևէ մեկը: Սույն Պայմանների համար երրորդ կողմի շահառուներ չկան:

11.5 Դրույթների գործողությունը: Բացառությամբ սույն Պայմաններում հստակորեն նախատեսված դեպքերի, սույն Պայմանների որևէ բաժնի կամ դրույթի անիրագործելիությունը չի ազդի մնացած Պայմանների կիրարկման վրա:

11.6 Իրավունքից հրաժարման բացառում: Մեր կողմից սույն Պայմանների որևէ դրույթի չկիրարկումը չի ​​հանդիսանում հրաժարում այդ դրույթով սահմանվող մեր իրավունքներից, և մենք պահպանում ենք բոլոր իրավունքները, եթե այդ մասին այստեղ հստակորեն նշված չէ Ձեզ համար:

11.7 Տասներեք տարեկան և ցածր տարիքի անչափահասներ: Ancestry-ն միտումնավոր չի որոնում կամ չի հավաքագրում Անձնական տեղեկություններ անմիջապես 13 տարեկանը չլրացած ոչ մեկից և կգործադրի առևտրային տեսանկյունից ողջամիտ ջանքեր նման տվյալները մեր համակարգից ջնջելու ուղղությամբ:

11.8 Պարտատերերի վերաբերյալ ճշգրիտ տեղեկությունների տրամադրման մասին օրենք: Ancestry-ն սպառողների վարկունակության վերաբերյալ տեղեկություններ հաղորդող գործակալություն չէ, ինչպես սահմանված է Պարտատերերի վերաբերյալ ճշգրիտ տեղեկությունների տրամադրման մասին օրենքում («FCRA»), և Ծառայությունների մասին տեղեկատվությունը, որին կարող եք հասանելիություն ունենալ, ամբողջությամբ կամ մասամբ չի հավաքվել սպառողների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու նպատակով, ինչպես սահմանված է FCRA-ում։ ԴՈՒՔ ՉՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԳՈՐԾՈՆ՝ 1) ԱՆՁՆԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԿԱՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՏԻ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼԻՍ ԿԱՄ ԳՈՐԾՈՂ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՌԻՍԿԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼԻՍ, 2) ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ, ՎԵՐԱՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՄ ՊԱՇՏՈՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՁԻՆ ԳՆԱՀԱՏԵԼԻՍ (ՆԵՐԱՌՅԱԼ, ԲԱՅՑ ՉՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼՈՎ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐՈՎ, ՈՐՈՆՔ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՅԱԿՆԵՐԸ, ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ, ԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ) ԿԱՄ 3) ՄԵԿ ԱՅԼ ԱՆՁԻ ՀԵՏ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼ ԱՆՁՆԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ-ԳՈՐԾԱՐՔՈՒՄ (ՆԵՐԱՌՅԱԼ, ԲԱՅՑ ՉՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼՈՎ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՄԱՄԲ):

11.9 Չպահանջված գաղափարի ներկայացման քաղաքականություն: Ancestry-ն չպահանջված գաղափարներ կամ նյութեր (ներառյալ և առանց սահմանափակման գովազդային նոր արշավները, նոր գովազդային ակցիաները, նոր ապրանքները կամ տեխնոլոգիաները, գործընթացները, նյութերը, մարքեթինգային ծրագրերը կամ ապրանքների նոր անվանումները) չի ընդունում, ուսումնասիրում կամ դիտարկում, եթե Ancestry-ի կողմից հատուկ պահանջված չեն: Խնդրում ենք Ancestry-ին կամ Ancestry-ում աշխատող որևէ մեկին չուղարկել Ձեր գաղափարները կամ նյութերը, որոնք մեր կողմից չեն պահանջվել: Դրանք ուղարկելու դեպքում Դուք հասկանում և համաձայնում եք, որ Ձեր կողմից ներկայացվող չպահանջված գաղափարները և նյութերը Ancestry-ն կդիտարկի ոչ գաղտնի և ոչ հեղինակային սկզբունքով, և Ancestry-ն կունենա այդ գաղափարների և նյութերի անսահմանափակ, առանց պարտավորությունների, պայմանագրային կամ այլ հիմունքներով օգտագործման իրավունք՝ առանց Ձեզ փոխհատուցում տրամադրելու:

 

Սույն Պայմանները և դրույթները միավորվել են նախորդ առանձին տարբերակներից: Ծառայությունների նկատմամբ կիրառելի Պայմանների և դրույթների նախորդ տարբերակները դիտելու համար սեղմեք այստեղ: